Տափօղակով հոկեյի Չորս ազգերի մրցաշարում հայտնի է դարձել եզրափակիչի առաջին մասնակիցը: ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Կանադային և նվաճել վճռորոշ խաղին մասնակցելու իրավունք:
ԱՄՆ-ի թիմի կազմում դուբլ է գրանցել Ջեյք Գյունցելը, մեկ գոլ էլ խփել է Դիլան Լարկինը։
Խմբային փուլի վերջին տուրում Կանադան կհանդիպի Ֆինլանդիան, ԱՄՆ-ը` Շվեդիային:
Ի դեպ, Չորս ազգերի մրցաշարի խաղերը ցուցադրվում են Fast Media-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում: