Իսպանական Goal պարբերականը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթողի գլխավոր հավակնորդներին:
Գլխավոր հավակնորդը Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որը ոչ մի անգամ չի նվաճել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: Goal-ի ցանկում երկրորդը Մադրիդի «Ռեալն» է: Լավագույն եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն:
Չեմպիոնների լիգայի 2022/23-ի հաղթողի գլխավոր հավակնորդների լավագույն տասնյակը.
- 1. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
- 2. «Ռեալ» (Իսպանիա)
- 3. ՊՍԺ (Ֆրանսիա)
- 4. «Բավարիա» (Գերմանիա)
- 5. «Բարսելոնա» (Իսպանիա)
- 6. «Լիվերպուլ» (Անգլիա)
- 7. «Աթլետիկո» (Իսպանիա)
- 8. «Տոտենհեմ» (Անգլիա)
- 9. «Չելսի» (Անգլիա)
- 10. «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 2021/22 մրցաշրջանում հաղթող էր դարձել «Ռեալը», որը եզրափակիչում նվազագույն հաշվով պարտության էր մատնել անգլիական «Լիվերպուլին»՝ 14-րդ անգամ նվաճելով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը:


