Logo

ՉԼ. «Ուրարտուն» ներկայացրել է մարզաշապիկը, որով կխաղա «Զրինսկիի» դեմ

20:37 / 10.07.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուն» ներկայացրել է նոր համազգեստը, որով կխաղա բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպմանը:

«Այն ընտրելիս ոգեշնչվել ենք թիմի առաջին եվրագավաթային ելույթով (2003), առաջին հաղթանակով (2005), մեկ մրցաշրջանի ընթացքում Արա Հակոբյանի գրանցած գոլերի ռեկորդի 20-ամյակով (45 գոլ)»,- գրել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ուրարտու» - «Զրինսկի» դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 11-ին երևանյան ակումբի տնային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում։

Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ