Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ է նշանակվել սերբ Նենադ Լալատովիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
47-ամյա մասնագետը նախկինում աշխատել է բազմաթիվ ակումբներում` սերբական «Վոյվոդինայում», «Մլադոստում», «Սպարտակ Սուբոտիցայում», «Ռադնիչկի Նիշում», ուկրաինական «Զարիայում», Սերբիայի Մ21 հավաքականում և այլուր։
Լալատովիչը փոխարինել է վերջերս պաշտոնանկ արված Իվան Բռնովիչին։
«Բուդուչնոստը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Նոայի» մրցակիցն է։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 15-ին Պոդգորիցայում։
Կարդացեք նաև`
• Եվրագավաթներում հայկական ակումբների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները
• «Նոան» նոր պայմանագիր է ստորագրել Իմրան Ուլադ Օմարի հետ
• «Փյունիկն» ընկերական խաղում հաղթել է վրացական «Գարեջիին»
• Ալեն Գրգիչը` «Նոայի» ֆուտբոլիստ
• «Ուրարտուն» գոլառատ պայքարում հաղթել է Թբիլիսիի «Դինամոյին»


