Logo

ՉԼ-ում այս պահի դրությամբ ամենաշատ գումար վաստակած ակումբները

00:23 / 19.04.2025• Ֆուտբոլ
null

Football Meets Data հարթակը հաշվարկել է ակումբների եկամուտները Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, հաղորդում է Telecomasia.net-ը։

Այս պահի դրությամբ ամենաշատ եկամուտն ունի ֆրանսիական ՊՍԺ-ն` 119,4 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում Միլանի «Ինտերն» է՝ 118,1 միլիոն, երրորդում՝ Լոնդոնի «Արսենալը» (117 մլն), չորրորդում՝ կատալոնական «Բարսելոնան» (116,6 մլն)։

100 միլիոն եվրոյից ավելի են վաստակել նաև Մյունխենի «Բավարիան» (105,9 միլիոն), Դորտմունդի «Բորուսիան» (102,2 միլիոն) և Մադրիդի «Ռեալը» (101,8 միլիոն)։

Հիշեցնենք, որ ակումբային գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում կմրցեն «Ինտեր» - «Բարսելոնա», ՊՍԺ - «Արսենալ» զույգերը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ