Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղային երկրորդ օրը սկսվեց «Ռեալ Սոսիեդադ» - «Բենֆիկա» և «Նապոլի» - «Ունիոն Բեռլին» հանդիպումներով։
Սան Սեբաստիանում Իմանոլ Ալգուասիլի թիմը շատ վստահ հաղթանակի հասավ ու մեծ քայլ կատարեց դեպի փլեյ-օֆֆ փուլ։ «Բենֆիկան» կորցրեց 1/8-րդ եզրափակիչում հայտնվելու շանսերը։
«Նապոլին» տանը կորցրեց հաղթանակը «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում։ Գերմանական թիմն առաջին միավորը վաստակեց Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ակումբի համար։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ 4-րդ տուր
«Ռեալ Սոսիեդադ» - «Բենֆիկա» 3-1
Միկել Մերինո, 6, Միկել Օյարսաբալ, 11, Անդեր Բարենեչեա, 21, Ռաֆա Սիլվա, 49
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ 4-րդ տուր
«Նապոլի» - «Ունիոն Բեռլին»
Մատեո Պոլիտանո, 39, Դավիդ Դատրո Ֆոֆանա, 52