Logo

ՉԼ. «Սլովանը» հաղթեց «Զրինսկիին», Բարսեղյանը մասնակցեց խաղին

01:02 / 26.07.2023Ֆուտբոլ
Սլովան-Զրինսկի

Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց բոսնիական «Զրինսկիին»:

Սլովակիայի չեմպիոնի կազմում 53-րդ րոպեին խաղի միակ գոլը խփեց գանացի եզրային հարձակվող Շարանի Զուբերուն: 

«Սլովանի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 67-րդ րոպեին:

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց «Սլովանի» խաղադաշտում:

Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» արգելքը (1-0, 2-3, 11մ՝ 4-3):

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 0-1 (տեսանյութ)

Շարանի Զուբերու, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա