Logo

ՉԼ. «Շախտյորը» հաղթեց «Անտվերպենին», «Լացիոն» ուժեղ էր «Սելթիկից»

23:45 / 28.11.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը մեկնարկեց 2 հանդիպումով:

H խմբում «Շախտյորը» նվազագույն հաշվով առավելության հասավ բելգիական «Անտվերպենի» նկատմամբ: Ուկրաինական ակումբը միավորների քանակը հասցրեց 9-ի ու հավասարվեց խմբի առաջատարներին՝ «Բարսելոնային» ու «Պորտուին»: Խմբի մյուս խաղում հանդիպելու են հենց այս թիմերը: «Անտվերպենը» միավոր չունի ու կորցրել է նաև շանսը հայտնվելու Եվրոպա լիգայում: 

E խմբում «Լացիոն» տանը Չիրո Իմոբիլեի դուբլի օգնությամբ հաղթեց «Սելթիկին»: Շոտլանդական ակումբը վերջին տեղում է ու այլևս հնարավորություն չունի այս մրցաշրջանի երկրորդ հատվածում հանդես գալու որևէ եվրագավաթում: «Լացիոն» 10 միավոր ունի ու գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկոն» ավելի ուշ խաղալու է «Ֆեյենորդի» հետ: 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ 5-րդ տուր

«Շախտյոր» - «Անտվերպեն»՝ 1-0 (տեսանյութ)

Միկոլա Մատվիենկո, 12

«Լացիո» - «Սելթիկ»՝ 2-0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 82, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա