«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Անգլիացի ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Դեկլան Ռայսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել տուգանայինից:
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


