ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը և Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը դուբլի հեղինակ էր դարձել Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում (2-2)։
Ներկայացվել են նաև շաբաթվա լավագույն գոլերը և սեյվերը: Հաղթողները կորոշվեն քվեարկության արդյունքում:
Լավագույն գոլերը
Լավագույն սեյվերը
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր
«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2-2
Լերոյ Սանե, 53, Հարի Քեյն, 57 (11մ) - Վինիսիուս, 24, 83 (11մ)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1-0
Նիկլաս Ֆյուլկրուգ, 36