Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինսիիուսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
23-ամյա բրազիլացին քվեարկության արդյունքում առաջ է անցել Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մաթս Հումելսից։
Մյունխենի «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում (2-2) Վինսիիուսը դարձել էր դուբլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանում նա 8 խաղում խփել է 5 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն գոլի հեղինակը Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն է։ Գերմանացին գեղեցիկ գոլ է խփել Մադրիդի «Ռեալին»։