«Բարսելոնայի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, «Պորտուի» բրազիլացի հարձակվող Գալենոն ու «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը հավակնում են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 5-0 հաշվով հաղթել էր «Անտվերպենին», Ժոաու Ֆելիքսը ձևակերպել էր դուբլ ու կատարել գոլային փոխանցում: Նույն արդյունավետությամբ աչքի էր ընկել Գալենոն Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա խաղում (3-1): Ջուդ Բելինգեմն ավելացված ժամանակում հաղթական գոլ էր խփել Բեռլինի «Ունիոնի» դեմ խաղում, իսկ Մարտին Էդեգորն աչքի էր ընկել գոլով ու գոլային փոխանցումով նիդերլանդական ՊՍՎ-ի դեմ տնային խաղում (4-0):
Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են «Լացիոյի» իտալացի դարպասապահ Իվան Պրովեդելը, որն «Աթլետիկոյի» դեմ խաղի վերջին վայրկյաններին գրավել էր մրցակցի դարպասն ու հռոմեական ակումբին փրկել պարտությունից, Ժոաու Ֆելիքսը, Տետեն ու Անժելո Ֆյուլժենին:
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է նաև առաջին տուրի լավագույն սեյվերը.