Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ «Ժիրոնայի» նկատմամբ։
Արնե Սլոթի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, որը 63-րդ րոպեին դիպում իրացրեց 11-մետրանոցը։
Անգլիական գրանդը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում և 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ժիրոնան» 3 միավորով 30-րդն է։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր
«Ժիրոնա» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)` 0-1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 63 (11մ)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 0-0