Logo

ՉԼ. «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթեց «Աթլետիկոյին» և քառորդ եզրափակիչում է

02:55 / 13.03.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Աթլետիկոյին»։

Հանդիպման հիմնական ժամանակում «Ռոխիբլանկոսն» անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերի` 28-րդ վայրկյանին խփած գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակն անցավ առանց դարպասի գրավման:

Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Աթլետիկոյի» արգենտիանցի հարձակվող Խուլիան Ալվարեսը գրավել է դարպասը, սակայն հարվածի պահին սայթաքել էր և կրկնահարված էր եղել, ինչի պատճառով մրցավար Շիմոն Մարցինյակը չեղարկել է գոլը։

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից 11-մետրանոցը չիրացրեց նաև Մարկոս Լյորենտեն, որի հարվածից հետո գնդակը դարպասաձողին դիպավ։  «Ռեալի» կազմում նշակետից վրիպեց Լուկաս Վասկեսը. տանտերերին փրկեց դարպասապահ Յան Օբլակը:

«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է, որտեղ կմրցի «Արսենալի» դեմ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռեալ (Իսպանիա) (առաջին հանդիպումը` 1-2) 1-0 (11-մետրանոցներով` 2-4) (տեսանյութ)

Քոնոր Գալահեր, 1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա