Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» 10 ֆուտբոլիստով տնային խաղում 2-1 հաշվով հաղթեց «Մարսելին»։
«Արքայական ակումբից» դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը երկու գոլով աչքի ընկավ 11-մետրանոցից` հաղթական գնդակը խփելով Դանի Կարվախալի` 72-րդ րոպեին ստացած կարմիր քարտից րոպեներ հետո։
Խաղային օրվա ամենահետաքրքիր հանդիպումը կայացավ Թուրինում, որտեղ «Յուվենտուսն» ու Դորտմունդի «Բորուսիան» թրիլերային ոչ-ոքի (4-4) գրանցեցին։
«Բյանկոներին» մինչև ավելացված ժամանակի չորրորդ րոպեն պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց սխրանք գործեց` կորզելով ոչ-ոքի։ Թիմերը հանդիպման բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)` 2-1
Կիլիան Մբապե, 29 (11մ), 81 (11մ) - Թիմոտի Վեա, 22
Հեռացում` Դանի Կարվախալ, 72 («Ռեալ Մադրիդ»)
«Յուվենտուս» (Իտալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 4-4
Կենան Յիլդիզ, 63, Դուշան Վլահովիչ, 67, 90+4, Լոյդ Քելի, 90+6 - Կարիմ Ադեյեմի, 52, Ֆելիքա Նմեչա, 65, Յան Կոուտո, 74, Ռամի Բենաեբայինի, 86 (11մ)
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)` 1-0
Ժունիոր, 4 (ինքնագոլ)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Քարաբախ» (Ադրբեջան)` 2-3
Էնցո Բարենեչա, 6, Վանգելիս Պավլիդիս, 16 - Լեանդրո Անդրադե, 30, Կամիլո Դուրան, 48, Ալեքսեյ Կաշուկ, 86
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


