Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին հանդիպման առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում է Մյունխենի «Բավարիային»:
Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում գոլի հեղինակ է դարձել բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, որը 24-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի անզուգական փոխանցումից հետո գրավել է Մանուել Նոյերի դարպասը (տեսանյութ):
«Բավարիայի» ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում կատարել են 8 հարված, երկուսը՝ դիպուկ: «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները գոլի դրվագից բացի, այլ դիպուկ հարված չունեն, մյուս երկու հարվածները շեղ են եղել:
Հանդիպմանը կարող եք հետևել Fast Sports հեռուստաալիքով: