Logo

ՉԼ. «Ռեալի» շքեղ «քամբեքը», «Սլովանի» պարտությունը, «Արսենալի» հաղթանակը, այլ արդյունքներ

00:58 / 23.10.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիայի» դեմ և 5-2 հաշվով կամային հաղթանակ տարավ։

«Բորուսիան» առաջին խաղակեսից հետո ուներ երկու գնդակի առավելություն, սակայն երկրորդ 45 րոպեների ընթացքում «Արքայական ակումբը» բրազիլացի վինգեր Վինիսիուսի հեթ-տրիկի, պաշտպաններ, գերմանացի Անտոնիո Ռյուդիգերի ու իսպանացի Լուկաս Վասկեսի գոլերի շնորհիվ շքեղ «քամբեքի» հասավ։

«Ռեալը» 6 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, գերմանական ակումբը նույնքան միավորով 5-րդն է։

Բրատիսլավայի «Սլովանը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Սլովակիայի չեմպիոնն արտագնա խաղում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ կատալոնական «Ժիրոնային»` 0-2։

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

«Ժիրոնան» Չեմպիոնների լիգայում տարավ ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակը և 3 միավորով 20-րդն տեղում է, «Սլովանը» միավոր չունի ու վերջինն է` 36-րդը։

Լոնդոնի «Արսենալն» ընդունեց Դոնեցկի «Շախտյորին» և հաղթեց 1-0 հաշվով։ «Զինագործներին» հաղթանակ պարգևեց մրցակցի ուկրաինացի դարպասապահ Դիմտրի Ռիզնիկի ինքնագոլը։

Միկել Արտետայի գլխավորած թիմը 7 միավորով չորրորդ տեղում է, «Շախտյորը» 29-րդն է և ունի 1 միավոր։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում չկարողացավ հաղթել Էյնդհովենի ՊՍՎ-ին. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Փարիզյան ակումբից 55-րդ րոպեին աչքի ընկավ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։

«Պարի Սեն-Ժերմենը» միավորների քանակը հասցրեց 4-ի և զբաղեցնում է 17-րդ տեղը, Նիդերլանդների չեմպիոնը 2 միավորով 27-րդն է։

Հիմնական փուլում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ անգլիական «Ասթոն Վիլան», որը 2-0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։ Ունայի Էմերիի գլխավորած թիմը 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, իտալական ակումբը հավաքել է 1 միավոր և 28-րդն է։

Թուրինի «Յուվենտուսն» տնային ստադիոնում 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց Գերմանիանի փոխչեմպիոն «Շտուտգարտից»։ Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմը հաղթական գոլը խփեց ավելացված երկրորդ րոպեին։ 

Հանդիպման հերոսներից էր «Բյանկոներիի» իտալացի դարպասապահ Մատիա Պերինը, որը կատարեց 9 սեյվ, այդ թվում` 86-րդ րոպեին հետ մղեց հյուրերի ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Միոյի իրացրած 11-մետրանոցը։

«Շտուտգարտը» վաստակեց 4 միավոր և 16-րդ տեղում է, թուրինյան ակումբը 6 միավորով 11-րդն է։

Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, երրորդ տուր

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 5-2 (տեսանյութ)

Անտոնիո Ռյուդիգեր, 60, Վինիսիուս, 62, 86, 90+3, Լուկաս Վասկես, 83 - Դոնիել Մալեն, 30, Ջեյմի Բայնոու-Գիտենս, 34

«Ժիրոնա» (Իսպանիա) - «Սլովան» (Սլովակիա)` 2-0 (տեսանյութ)

Միգել Գուտյերես, 42, Խուանպե, 73

Չիրացրած 11-մետրանոց` Քրիստիան Ստուանի, 88 («Ժիրոնա»)

«Արսենալ» (Անգլիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 1-0 (տեսանյութ)

Դմիտրի Ռիզնիկ, 29 (ինքնագոլ)

Չիրացրած 11-մետրանոց` Լեանդրո Տրոսարդ, 77 («Արսենալ»)

ՊՍժ (Ֆրանսիա) - ՊՍՎ (Նիդերլանդներ)` 1-1 (տեսանյութ)

Աշրաֆ Հակիմի, 55 - Նոա Լանգ, 34

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Բոլոնիա» (Իտալիա)` 2-0 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 55, Ջոն Դուրան, 64

«Յուվենտուս» (Իտալիա) - «Շտուտգարտ» (Գերմանիա)` 0-1 (տեսանյութ)

Էլ Բիլալ Տուրե, 90+2

Հեռացում` Դանիլո, 84 («Յուվենտուս»)

Չիրացրած 11-մետրանոց` Էնցո Միյո, 86 («Շտուտգարտ»)

«Շտուրմ» (Ավստրիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)` 0-2 (տեսանյութ)

Նունու Սանթուշ, 23, Վիկտոր Դյոկերեշ, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ