Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը շոտլանդական «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում։
«Ռեալ»․ Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Մենդի, Կրոս, Մոդրիչ, Ասենսիո, Վալվերդե, Վինիսիուս, Ռոդրիգո։
Մադրիդում կայանալիք «Ռեալ» - «Սելթիկ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: Խմբային փուլի վերջին տուրից առաջ Իսպանիայի չեմպիոնը 10 միավորով առաջին տեղում է և ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Սելթիկը» 2 միավորով վերջինն է F խմբում։