Logo

ՉԼ. «Ռեալի» հզոր քամբեքն «Էնֆիլդում», «Նապոլին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

01:54 / 22.02.2023Վիդեո
Չեմպիոնների լիգա-1/8-1

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում փետրվարի 21-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի ևս երկու դիմակայությունների առաջին հանդիպումները:

Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում հանդիպեցին գլխավոր եվրագավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակիցները: Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» մրցեց Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ: «Արքայական ակումբն» արտագնա խաղում տպավորիչ կամային հաղթանակի հասավ 5-2 հաշվով:

Խաղի չորրորդ րոպեին հաշիվը բացեց «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը: Ընդամենը 10 րոպե անց «Արքայական ակումբի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի կոպիտ սխալից հետո հաշիվը 2-0 դարձրեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը:

21-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսը տպավորիչ գոլով կրճատեց հաշիվը, իսկ 15 րոպե անց հավասարեցրեց այն՝ օգտվելով «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնի սխալից:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ռեալին» հաշվի մեջ առաջ մղեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, իսկ 55-րդ րոպեին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման երկու գնդակի առավելություն ապահովեց Իսպանիայի չեմպիոնի համար:

Եվս 12 րոպե անց Բենզեման ձևակերպեց դուբլ՝ դնելով խաղի վերջակետը՝ 5-2: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Մադրիդում:

Օրվա մյուս խաղում Եվրոպա լիգայի գործող գավաթակիր Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ընդունեց իտալական Ա Սերիայի առաջատար «Նապոլիին» և պարտվեց 0-2 հաշվով:

36-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց գերմանական ակումբի դարպասին, սակայն նշակետից վրիպեց «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան:

Ընդամենը չորս րոպե անց խաղի հաշիվը բացեց իտալական գրանդի նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Այնտրախտը» մնաց 10 ֆուտբոլիստներով, կարմիր քարտ ստացավ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին:

65-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց «Նապոլիի» իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն՝ 2-0: Պատաասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին Նեապոլում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2-5 (տեսանյութ)

Դարվին Նունյես, 4, Մոհամեդ Սալահ, 14 - Վինիսիուս, 21, 36, Էդեր Միլիտաո, 47, Կարիմ Բենզեմա, 55, 67

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0-2 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 40, Ջովանի Դի Լորենցո, 65

Հեռացում՝ Ռանդալ Կոլո Մուանի, 58 («Այնտրախտ»)

Չիրացրած 11-մետրանոց՝ Խվիչա Կվարացխելիա, 36, («Նապոլի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ