Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Էթիհադ» ստադինոում ֆանտաստիկ «քամբեք» արեց և 3-2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Արքայական ակումբը» մինչև 86-րդ րոպեն պարտվում էր 1-2 հաշվով, սակայն Բրահիմ Դիասը խփեց պատասխան գոլը, իսկ ավելացված երկրորդ րոպեին Ջուդ Բելինգեմը հաղթանակ պարգևեց իր թիմին։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից 60-րդ րոպեին էլ աչքի էր ընկել Կիլիան Մբապեն։ «Մանչեսթեր Սիթիից» դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը։
Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում։ Գերմանական գրանդի գոլերից մեկը խփեց Սերու Գիրասին։ Գվինեացի հարձակվողը 10 գնդակով գլխավորում է Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկուների ցուցակը։
Թուրինի «Յուվենտուսն» էլ տանը 2-1 հաշվով հաղթեց Նիդերլանդների չեմպիոն ՊՍՎ-ին։ «Բիանկոներիի» հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց բելգիացի վինգեր Սամուել Մբանգուլան։
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին։
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին հանդիպումներ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 2-3 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 19, 80 (11մ) - Կիլիան Մբապե, 60, Բրահիմ Դիաս, 86, Ջուդ Բելինգեմ, 90+2
«Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 0-3 (տեսանյութ)
Սերու Գիրասի, 60, Պասկալ Գրոս, 68, Կարիմ Ադեյեմի, 82
«Յուվենտուս» (Իտալիա) - ՊՍՎ (Նիդերլանդներ)` 2-1 (տեսանյութ)
Ուեսթոն Մաքենի, 34, Սամուել Մբանգուլա, 82 - Իվան Պերիշիչ, 56
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):