Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կընդունի իտալական «Միլանին»։ Հայտնի են մեկնարկային կազմերը.
«Ռեալ». Լունին, Մենդի, Միլիտաո, Ռյուդիգեր, Վասկես, Վալվերդե, Չուամենի, Մոդրիչ, Բելինգեմ, Վինիսիուս, Մբապե։
«Միլան». Մենյան, Էրնանդես, Թոմորի, Թիաու, Էմերսոն, Ռեյնդերս, Ֆոֆանա, Մուսա, Լեաու, Պուլիշիչ, Մորատա։
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 00:00-ին և լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։
Անգլիական «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում կմրցի Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Լիվերպուլ». Կելեհեր, Ալեքսանդր-Առնոլդ, Վան Դեյկ, Կոնատե, Ցիմիկաս, Ջոնս, Գրավենբերխ, Մաքալիսթեր, Սալահ, Դիաս, Գակպո։
«Բայեր». Հրադեցկի, Հինկապի, Տահ, Տապսոբա, Գրիմալդո, Ֆրիմպոնգ, Ջակա, Պալասիոս, Գարսիա, Վիրց, Բոնիֆեյս։
«Լիվերպուլ» - «Բայեր» հանդիպումը նույնպես մեկնարկելու է կեսգիշերին, հեռարձակվելու է Fast Sports 2-ի ուղիղ եթերով։