Logo

ՉԼ. ՊՍԺ-ն վերջին րոպեին ոչ-ոքի կորզեց «Նյուքասլի» դեմ խաղում, «Բարսելոնան» հաղթեց «Պորտուին»

02:20 / 29.11.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլի 5-րդ տուրի խաղային առաջին օրը: 

ՊՍԺ-ն տանը ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ: Պատասխան գոլը փարիզյան գրանդը խփեց ավելացրած ժամանակում: F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս հաղթեց «Միլանին» ու ապահովեց տեղը փլեյ-օֆֆ փուլում: 

H խմբում «Բարսելոնան» տանը հաղթեց «Պորտուին» ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր: 

«Մանչեսթեր Սիթին» տանը կամային հաղթանակի հասավ «Լայպցիգի» դեմ խաղում: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն արդեն ապահովեց առաջին տեղը: Խմբի մյուս խաղում «Յանգ Բոյզը» հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: 

E խմբից փլեյ-օֆֆ փուլի մասնակիցների անունները ևս հայտնի են: Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Ֆեյենորդին»: Մադրիդյան գրանդն ու «Լացիոն» դուրս են գալիս հաջորդ փուլ այս խմբից: 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլի 5-րդ տուր 

«Ֆեյենորդ» - «Աթլետիկո»՝ 1-3 (տեսանյութ)

Մատս Վիֆեր, 72 - Լուսարել Գեյտրոյդա (ինքնագոլ, 14), Մարիո Էրմոսո, 57, Սանտիագո Խիմենես, (ինքնագոլ, 81)

ՊՍԺ - «Նյուքասլ» 1-1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 90+8 - Ալեքսանդր Իսակ, 24

«Միլան» - «Բորուսիա Դ․» 1-3 (տեսանյութ)

Սամուել Չուկվեզե, 37 - Մարկո Ռոյս, 10, Ջեյմի Բայնո-Գիտենս, 59, Կարիմ Ադեյեմի, 69

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ» 3-2 (տեսանյութ)

Էլինգ Հոլանդ, 55, Ֆիլ Ֆոդեն, 70, Խուլիան Ալվարես, 87 - Լուի Օպենդա, 13, 33

«Յանգ Բոյզ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 2-0 (տեսանյութ)

Կոստա Նեդելկովիչ (ինքնագոլ), 8, Լեվին Բլում, 29

«Բարսելոնա» - «Պորտու»՝ 2-1 (տեսանյութ)

Ժոաու Կանսելու, 32, Ժոաու Ֆելիքս, 57 - Պեպե, 30

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ