ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում ավարտվեց հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրը:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մրցաշարային տեսանկյունից հույժ կարևոր խաղում ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և հաղթեց 4-2 հաշվով:
Անգլիայի չեմպիոնը 50 ու 53-րդ րոպեներին գոլ խփեց և հաղթում էր 2-0 հաշվով, սակայն փարիզյան գրանդի ֆուտբոլիստները պատասխանեցին չորս գոլով:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 10 միավորով բարձրացավ 1/16 եզրափակիչի ուղեգիր պարգևող 22-րդ տեղ, իսկ Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» 8 միավորով 25-րդն է և այս պահի դրությամբ փլեյ-օֆֆի գոտում չէ: Վերջին տուրը վճռորոշ կլինի անգլիական գրանդի համար:
Մադրիդի «Ռեալը» տանը 5-1 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»: Դուբլ գրանցեցին բրազիլացի վինգերներ Ռոդրիգոն ու Վինիսիուսը, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:
Գործող գավաթակիր «Ռեալը» 12 միավորով 16-րդն է:
Իտալիայի չեմպիոն «Ինտերը», փոխչեմպիոն «Միլանն» ու Լոնդոնի «Արսենալը» ևս հաղթեցին:
«Ինտերը» հյուրընկալվելիս արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ հաղթեց չեխական «Սպարտային»: Իտալական գրանդի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Արսենալը» 3-0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին», «Միլանը»` 1-0 հաշվով կատալոնական «Ժիրոնային»:
Մյունխենի «Բավարիան» էլ հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց Ռոտերդամի «Ֆեյենորդին», իսկ շոտլանդական «Սելթիկը» տանը 1-0 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին»:
«Արսենալը» 16 միավորով 3-րդն է, «Ինտերը»՝ նույնքան միավորով 4-րդը, «Միլանը» 15 միավորով 6-րդն է, «Ֆեյենորդը»` 13 միավորով 11-րդը, «Բավարիան»` 12 միավորով 15-րդը, «Սելթիկը»` նույնքան միավորով 18-րդը:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 4-2 (տեսանյութ)
Ուսման Դեմբելե, 56, Բրեդլի Բարկոլա, 60, Ժոաու Նևեշ, 78, Գոնսալու Ռամուշ, 90+3 - Ջեք Գրիլիշ, 50, Էրլինգ Հոլանդ, 53
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)` 5-1 (տեսանյութ)
Ռոդրիգո, 23, 34, Կիլիան Մբապե, 48, Վինիսիուս Ժունիոր, 55, 77 - Մեդս Բիդսթրուփ, 85
«Սպարտա Պրահա» (Չեխիա) - «Ինտեր» (Իտալիա)` 0-1 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 12
«Արսենալ» (Անգլիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 3-0 (տեսանյութ)
Դեկլան Ռայս, 2, Կայ Հավերց, 66, Մարտին Էդեգոր, 90+1
«Միլան» (Իտալիա) - «Ժիրոնա» (Իսպանիա)` 1-0 (տեսանյութ)
Ռաֆայել Լեաու, 37
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Բավարիա» (Գերմանիա)` 3-0 (տեսանյութ)
Սանտիագո Խիմենես, 21, 45+9 (11մ), Այաս Ուեդա, 89
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)` 1-0 (տեսանյութ)
Լորիս Բենիտո, 86 (ինքնագոլ)
Հեռացում` Դայզեն Մաեդա, 89 («Սելթիկ»)
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):