Logo

ՉԼ. ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթեց «Արսենալին»

00:54 / 30.04.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Արսենալին»։

Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան գրանդից չորրորդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ուսման Դեմբելեն։

Հանդիպման հերոսներից էր նաև «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը 5 սեյվ կատարեց։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 0-1 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ