Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում» ընթացող ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին խաղակեսից հետո 2-0 հաշվով հաղթում է Միլանի «Ինտերին»:
12-րդ րոպեին Դեզիրե Դուեի փոխանցումից հետո հաշիվը բացել է մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին: Այս գոլի դրվագում իտալական գրանդի պաշտպանությունը հսկայական ազատ տարածություններ էր թողել մրցակցի ֆուտբոլիստներին: 8 րոպե անց էլ փարիզցիները հակագրոհով երկրորդ գնդակն են ուղարկել Յան Զոմերի դարպասը: Ուսման Դեմբելեի արագացումից ու փոխանցումից հետո գոլ է խփել 19-ամյա ֆրանսիացի վինգեր Դեզիրե Դուեն:
Ընդհանուր առմամբ` Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 13 հարված է կատարել, 5-ը` դարպասին: «Ինտերի» ֆուտբոլիստները երկու շեղ հարված են կատարել: Առաջին խաղակեսի ժամանակի 63 տոկոսում գնդակին տիրել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում մեկնարկից խաղին մասնակցում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտով»:


