Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն սեփական դաշտում 4-0 հաշվով վատահ հաղթանակ տարավ «Ատալանտայի» դեմ խաղում։
«Բավարիան» Մյունխենում 3-1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Տանտերերից դուբլ գրանցեց Հարի Քեյնը։
«Ինտերը» Մարկուս Թյուրամի դուբլի շնորհիվ մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Այաքսի» դեմ պայքարում։
Միլանյան գրանդի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին։
«Լիվերպուլն» էլ «Էնֆիլդում» համառ պայքարում 3-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
Մերսիսայդյան գրանդն Էնդրյու Ռոբերտսոնի ու Մոհամեդ Սալահի գոլերի արդյունքում արդեն 6-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ստացավ, բայց հետագայում մադրիդյան ակումբի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն դուբլ ձևակերպեց` հավասարեցնելով հաշիվը։
Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկն ավելացված երկրորդ րոպեին խփեց տանտերերի հաղթական գնդակը։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր
«Բավարիա» (Գերմանիա) - «Չելսի» (Անգլիա)` 3-1
Թրևո Չալոբա, 20 (ինքնագոլ), Հարի Քեյն, 27 (11մ), 63 - Քոուլ Պալմեր, 29։
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ինտեր» (Իտալիա)` 0-2
Մարկուս Թյուրամ, 42, 47
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 4-0
Մարկինյոս, 3, Խվիչա Կվարացխելիա, 39, Նունու Մենդեշ, 51, Գոնսալու Ռամուշ, 90+1
Չիրացված 11-մետրանոց` Բրեդլի Բարկոլա, 44 (ՊՍԺ)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 3-2
Էնդրյու Ռոբերտսոն, 4, Մոհամեդ Սալահ, 6, Վիրջիլ վան Դեյկ, 90+2 - Մարկոս Լյորենտե, 45+3, 81
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Պաֆոս» (Կիպրոս)՝ 0-0
Հեռացում՝ Բրունո, 26 («Պաֆոս»)
«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 2-2
Յուսուֆա Մբոջի, 23, 74 - Դանիել Բասի, 78, Սոնդրե Ֆետ, 90
Չիրացված 11մ՝ Կասպեր Հյոգ, 54 («Բուդյո-Գլիմտ»)
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


