Էյնդհովենի ՊՍՎ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցն է։
Նիդերլանդների չեմպիոնն անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսին» 1-2 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճի հիմնական ժամանակում հաղթանակ կորզեց 2-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում ևս մեկ գոլ խփեց և կշարունակի պայքարը:
Պետեր Բոսի գլխավորած թիմը մրցաշարի 1/8 եզրափակիչում կմրցի Լոնդոնի «Արսենալի» կամ Միլանի «Ինտերի» դեմ։
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Յուվենտուս» (Իտալիա)` 2-1 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (տեսանյութ)
Իվան Պերիշիչ, 53, Իսմայել Սայբարի, 74, Ռայան Ֆլամինգո, 98 - Տիմոտի Վեա, 63