Logo

ՉԼ. «Փյունիկը» «Դինամոյի» դեմ խաղը կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում

22:21 / 28.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Փյունիկը» Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղը «Ուրարտու» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին: Դիմակայության առաջին մրցավեճը տեղի կունենա հուլիսի 10-ին Հունգարիայում, քանի որ բելառուսական թիմերը եվրագավաթային հանդիպումները պետք է անցկացնեն այլ երկրում:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» մեկ տարուց ավելի զրկված էր «Հանրապետական» ստադիոնում հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից: Նախորդ տարի Հայաստանի 16-ակի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի խաղերն անցկացրել էր Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստանի առաջնության տնային խաղերն անցկացնում էր Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ամենատիղտոսակիր ակումբն ուժերը կչափի «Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ