Logo

ՉԼ. «Փյունիկի» նախախաղային մարզումը «Հանրապետականում»

22:52 / 15.07.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկը» երկարատև ընդմիջումից հետո առաջին մարզումն է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Դա Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի վերջին մարզումն էր Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ:

Հայաստանի և Բելառուսի չեմպիոնները հուլիսի 10-ին Հունգարիայում կայացած առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էին գրանցել: Բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։

Պատասխան խաղում «Հանրապետական» ստադիոնի մուտքն ազատ կլինի: «Փյունիկ» - «Դինամո» խաղը կկայանա հուլիսի 16-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:

«Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի 16-ակի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:

Ֆոտո՝ «Փյունիկ»

Եղիշե Մելիքյան. «Մարտական ենք տրամադրված»

«Փյունիկի» նախագահը դիմել է երկրպագուներին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ