Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0-1 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։ Բելառուսի չեմպիոնը հաղթական գոլը խփել էր 90-րդ րոպեին։
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։
Հայաստանի 16-ակի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ: «Դինամոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ և կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ



