Logo

ՉԼ. «Պաֆոսը» և «Բուդյո-Գլիմտը» Լիգայի փուլում են, Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» կխաղա ԵԼ-ում

00:59 / 27.08.2025Ֆուտբոլ
null

Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։

Որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Պաֆոսը» ոչ-ոքի (1-1) գրանցեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Դիմակայության առաջին մրցավեճում կիպրական ակումբը Բելգրադում հաղթել էր 2-1 հաշվով։

Պատասխան խաղում «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Սերբական ակումբը հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։

Պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս եկավ նաև Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո-Գլիմտը», որը որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1-2 հաշվով պարտվեց «Շտուրմին»։ Դիմակայության առաջին խաղում նորվեգական ակումբը հաղթել էր 5-0 հաշվով։

«Պաֆոս» - «Ցրվենա Զվեզդա» խաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ի, իսկ «Շտուրմ» - «Բուդյո-Գլիմտ» հանդիպումը` «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ

«Պաֆոս» (Կիպրոս) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 1-1

Ժաժա, 90 - Միրկո Իվանիչ, 60

«Շտուրմ» (Ավստրիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)` 2-1

Սեդյու Յատա, 30, Թիմ Օերման, 73 - Մատիաս Յորգենսեն, 15

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ