Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց «Յունիոն Սենթ Ժիլուազին»։
Անգլիական ակումբից դուբլ գրանցեց Էնթոնի Գորդոնը, մեկական գոլով աչքի ընկան թիմի նորեկ Նիկ Վոլտեմադեն ու Հարվի Բարնսը։
Էդի Հաուի գլխավորած թիմն առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում և 3 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, Բելգիայի չեմպիոնը նույնքան միավորով 18-րդն է։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր
«Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա) - «Նյուքասլ» (Անգլիա)` 0-4
Նիկ Վոլտեմադե, 17, Էնթոնի Գորդոն, 43 (11մ), 64 (11մ), Հարվի Բարնս, 89
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


