Logo

ՉԼ. «Նապոլին» ու «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին, «Արսենալը» պարտվեց «Պորտուին»

02:00 / 22.02.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Նապոլին» ու «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին. Իտալիայում արձանագրվեց 1-1 հաշիվը։

Կատալոնական ակումբի կազմում խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերի պատասխան գոլը խփեց նիգերիացի ռմբարկու Վիկտոր Օսիմհենը։

Օրվա մյուս խաղում անակնկալ արդյունք գրանցվեց. պորտուգալական «Պորտուն» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ` հաղթական գոլը խփելով ավելացված 4-րդ րոպեին։

Երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 12-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Նապոլի» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 1-1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 75 - Ռոբերտ Լևանդովսկի, 60

«Պորտու» (Պորտուգալիա») - «Արսենալ» (Անգլիա)` 1-0 (տեսանյութ)

Գալենո, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ