Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չխփեցին` 0-0։
«Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր հանդիպման հայտացուցակից։
«Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։
Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում, մեկնարկը՝ ժամը 22:15-ին։
Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 0-0
Կարդացեք նաև՝


