Logo

ՉԼ. «Մոնակոն» խաղավերջում բաց թողեց հաղթանակը

23:42 / 26.11.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Մոնակոն» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց «Պաֆոսի» հետ։

Մոնեգասկյան ակումբը մինչև 88-րդ րոպեն հաղթում էր, բայց ինքնագոլի պատճառով բաց թողեց առավելությունը։

Կիպրոսի չեմպիոնից 18-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ բրազիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսը։

«Մոնակոն» ու «Պաֆոսը» 6-ական միավոր ունեն և զբաղեցնում են համապատասխանաբար 22-րդ ու 23-րդ տեղերը։

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 5-րդ տուր

«Պաֆոս» (Կիպրոս) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 2-2

Դավիդ Լուիս, 18, Մոհամեդ Սալիսու, 88 (ինքնագոլ) - Տակումի Մինամինո, 5, Ֆոլարին Բալոգան, 26

«Կոպենհագեն» (Դանիա) - «Կայրաթ» (Ղազախստան)` 3-2

Վիկտոր Դադասոն, 26, Յորդան Լարսոն, 59 (11մ), Ռոբերտ, 73 - Դաստան Սատպաև, 81, Օլժաս Բայբեկ, 90

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ