Logo

ՉԼ. Մրցաշրջանի 10 ամենաարագ ֆուտբոլիստները

18:37 / 16.07.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի 10 ամենաարագ ֆուտբոլիստներին:

ՉԼ ավարտված մրցաշրջանի ամենաարագ խաղացողը Մյունխենի «Բավարիայի» կանադացի լատերալ Ալֆոնսո Դևիսն է, որը զարգացրել է 37,1 կմ/ժ արագություն: Երկրորդ և երրորդ տեղերը կիսել են Լոնդոնի «Չելսիի» ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկն ու կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն (36,6 կմ/ժ):

ՉԼ 2022/23 մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակը

  • 1. Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 37,1 կմ/ժ)
  • 2-3. Միխայիլ Մուդրիկ («Չելսի», 36,6 կմ/ժ)
  • 2-3. Ուսման Դեմբելե («Բարսելոնա», 36,6 կմ/ժ)
  • 4. Ռաֆայել Լեաու («Միլան», 36,5 կմ/ժ)
  • 5. Գաբրիել Վերոն («Պորտու», 36,4 կմ/ժ)
  • 6. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ», 36,3 կմ/ժ)
  • 7. Նունու Տավարեշ («Մարսել», 36,2 կմ/ժ)
  • 8-9. Կարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ», 36,1 կմ/ժ)
  • 8-9. Մուսա Դիաբի («Բայեր», 36,1 կմ/ժ)
  • 10. Դոմինիկ Սոբոսլայի («Լայպցիգ», 35,0 կմ/ժ)

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ