Logo

ՉԼ. Մխիթարյանի գոլն օգնեց «Ինտերին» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, «Պորտուն» կարևոր հաղթանակի հասավ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:39 / 26.10.2022Վիդեո
null

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 4-0 հաշվով տնային հաղթանակ տարավ չեխական «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ և ժամանակից շուտ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Իտալիայի փոխչեմպիոնը հաշիվը բացեց 35-րդ րոպեին, երբ Հայաստանի հավաքականի նախկին ավագն աչքի ընկավ գլխի հարվածով: 33-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղում անընդմեջ: «Ինտերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, մեկ գոլ էլ խփեց վնասվածքից ապաքինված բելգիացի ռմբարկու Ռոմելու Լուկակուն:

Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 83-րդ րոպեին:

C խմբում ընդգրկված «Ինտերը» վաստակած 10 միավորով նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: «Բարսելոնան» (4 միավոր), որը ժամը 23:00-ից կընդունի խմբի առաջատար և փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված Մյունխենի «Բավարիային» (12 միավոր), պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: «Վիկտորիա Պլզենը» միավոր չունի և վերջին տուրից հետո պայքարը կավարտի եվրագավաթներում:

B խմբում պորտուգալական «Պորտուն» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Բելգիայի չեմպիոն «Բրյուգեին», որը փլեյ-օֆֆի ուղեգիր էր ապահովել նախորդ տուրում:

«Պորտուն» 9 միավորով երկրորդն է, «Բրյուգեն» 10 միավորով առաջատարն է: 4 միավոր ունեցող Մադրիդի «Աթլետիկոն» այս տուրում կընդունի Լևերկուզենի «Բայերին», որը երեք միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

B խումբ

«Բրյուգե» (Բելգիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0-4  (տեսանյութ

Մեհդի Տարեմի, 33, 70,  Էվանիլսոն, 57, Ստեֆան Էուստաքիո, 60

C խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 4-0  (տեսանյութ

Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ