Logo

ՉԼ. «Միլանը» դուրս մնաց պայքարից

23:40 / 18.02.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Միլանն» ու «Ֆեյենորդը» ոչ-ոքի գրանցեցին։ Իտալիայում կայացած հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

«Ռոսոներին» արդեն 40-րդ վայրկյանին թիմի նորեկ Սանտիագո Խիմենեսի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։ Մեքսիկացի հարձակվողը գրավեց նախկին թիմի դարպասն ու չտոնեց հաջողությունը։

«Միլանը» գոլից հետո ուներ խաղային ու տարածքային առավելություն, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը, իսկ 51-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստով. ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը երկրորդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց դաշտից։

Ռոտերդամից ժամանած հյուրերն օգտվեցին քանակական առավելությունից ու 72-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը. աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Խուլիան Կարանսան։

«Ֆեյենորդն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Ինտերի» կամ Լոնդոնի «Արսենալի» դեմ։ «Միլանը» դուրս մնաց պայքարից:

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Միլան» (Իտալիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 1-1 (տեսանյութ)

Սանտիագո Խիմենես, 1 - Խուլիան Կարանսա, 72

Հեռացում` Տեո Էրնանդես, 51 («Միլան»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ