Logo

ՉԼ. «Միլանի» պարտությունը, «Բավարիայի» ու «Բենֆիկայի» հաղթանակները

02:01 / 13.02.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվեց Ռոտերդամի «Ֆեյենորդին»։ Նիդերլանդական ակումբի հաղթական գոլը երրորդ րոպեին խփեց բրազիլացի վինգեր Իգոր Պայշաոն։

Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»։ Գերմանական գրանդից գոլով աչքի ընկան Մայքլ Օլիսեն ու Հարի Քեյնը։

«Բենֆիկան» էլ «Լուի II» ստադիոնում  հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին հանդիպումներ

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Միլան» (Իտալիա)` 1-0 (տեսանյութ)

Իգոր Պայշաո, 3

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 1-2 (տեսանյութ)

Դայզեն Մաեդա, 79 - Մայքլ Օլիսե, 45, Հարի Քեյն, 49

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 0-1 (տեսանյութ)

Վանգելիս Պավլիդիս, 48

Հեռացում` Ալ Մուսրաթի, 52 («Մոնակո»)

Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ