Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
«Ռոսոներիից» աչքի ընկան գերմանացի պաշտպան Մալիկ Թիաուն, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան ու նիդերլադնցի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։ «Արքայական ակումբի» միակ գոլը խփեց բրազիլացի վինգեր Վինիսիուսը։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 6 միավորով բարձրացավ 18-րդ տեղ, «Ռեալը» նույնքան միավորով 17-րդն է։
Խաղային օրվա ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում, որտեղ անգլիական «Լիվերպուլը» 4-0 հաշվով հաղթեց Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»։
Մերսիսայդյան ակումբից հեթ-տրիկ գրանցեց կոլումբացի վինգեր Լուիս Դիասը, մեկ գոլ էլ խփեց նիդերլանդցի հարձակվող Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում։
Արնե Սլոթի գլխավորած թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, 12 միավարով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Բայերը» 7 միավորով 11-րդ տեղում է։
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1-4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Լիսաբոնի «Սպորտինգից»։ Պորտուգալական ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։
«Սպորտինգը» 10 միավորով երկրորդ տեղում է, «Սիթին» 7 միավորով 6-րդն է։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, չորրոդ տուր
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Միլան» (Իտալիա)` 1-3 (տեսանյութ)
Վինիսիուս, 23 (11մ) - Մալիկ Թիաու, 12, Ալվարո Մորատա, 39, Տիջանի Ռեյնդերս, 73
«Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 4-1 (տեսանյութ)
Վիկտոր Դյոկերեշ, 38, 49 (11մ), 80 (11մ), Մաքսիմիլիանո Արաուխո, 46 - Ֆիլ Ֆոդեն, 4
Չիրացրած 11-մետրանոց` Էրլինգ Հոլանդ, 69 («Մանչեսթեր Սիթի»)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)` 4-0 (տեսանյութ)
Լուիս Դիաս, 61, 83, 90+2 Կոդի Գակպո, 63
«Լիլ» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 1-1 (տեսանյութ)
Ջոնաթան Դևիդ, 27 - Դուշան Վլահովիչ, 60 (11մ)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Լայցպիգ» (Գերմանիա)` 3-1 (տեսանյութ)
Նիկլաս-Գերիտ Կյուն, 35, 45+1, Ռետո Հատատե, 72 - Քրիստոֆ Բաումգարտներ, 23
«Բոլոնիա» (Իտալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 0-1 (տեսանյութ)
Թիլո Կերեր, 87
«Բորուիսա Դորտմունդ» (Գերմանիա) - «Շտուրմ» (Ավստրիա)` 1-0 (տեսանյութ)
Դոնիել Մալեն, 86