Logo

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, այլ արդյունքներ

02:05 / 13.12.2023Ֆուտբոլ
null

Տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բավարիային» ու դուրս մնաց եվրագավաթներից: Գերմանական ակումբից բացի, A խմբից պայքարը կշարունակի երկրորդ տեղը գրաված «Կոպենհագենը», իսկ «Գալաթասարայը» կխաղա Եվրոպա լիգայում:

«Նապոլին» նույնպես ձեռք բերեց հաջորդ փուլի ուղեգիր՝ հաղթելով «Բրագային»: «Ինտերը», որի կազմում խաղում է Հենրիխ Մխիթարյանը, D խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը: Խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած «Ռեալ Սոսյեդադի» դեմ տնային խաղում (0-0) Հայաստանի հավաքականի նախկին ավագը մեկնարկային կազմում խաղաց 65 րոպե։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 0-1 (տեսանյութ)

Կինգսլի Կոման, 70

«Կոպենհագեն» (Դանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 1-0  (տեսանյութ)

Լուկաս Լերագեր, 58

C խումբ

«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2-3  (տեսանյութ)

Կևին Ֆոլան, 45, Ալեքս Կրալ - Խոսելու, 61, 72, Դանի Սեբալյոս, 89

«Նապոլի» (Իտալիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 2-0  (տեսանյութ)

Սերդար Սատչի (ինքնագոլ), 9, Վիկտոր Օսիմհեն, 33

D խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)` 0-0

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1-3  (տեսանյութ)

Անխել Դի Մարիա, 32, Ռաֆա Սիլվա, 45, Արթուր Կաբրալ, 82 - Լուկա Սուչիչ, 57

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա