Logo

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» և «Լայպցիգը» հաղթանակով ավարտեցին խմբային փուլը

00:08 / 14.12.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում տեղի ունեցան G խմբի հանդիպումները։

«Մանչեսթեր Սիթին» Սերբիայում 3-2 հաշվով առավելության հասավ «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ և խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց արդյունքով։ 

Խմբի մյուս խաղում գերմանական «Լայպցիգը» հյուրընկալելիս 2-1 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին» և 12 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ 4 միավոր վաստակած «Յանգ Բոյզը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

G խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2-3 (տեսանյութ)

Հվան Ին Բում, 76, Ալեքսանդր Կատայ, 90+1 - Միկա Հեմիլթոն, 19, Օսկար Բոբ, 62, Կելվին Ֆիլիպս, 85 (11մ)

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 2-1 (տեսանյութ)

Բենյամին Շեշկո, 51, Էմիլ Ֆորսբերգ, 56 - Էբրիմա Քոլի, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ