Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կհյուրընկալվի ֆրանսիական «Լիլին»։ Հայտնի են մեկնարկային կազմերը.
«Լիլ». Շևալյե, Սանթուշ, Դիակիտե, Ալեքսանդրո, Գուդմունդսոն, Բակեր, Բուադի, Անդրե, Կաբելա, Ժեգրովա, Դևիդ։
«Ռեալ». Լուինին, Կարվախալ, Ռյուդիգեր, Միլիտաո, Մենդի, Չուամենի, Կամավինգա, Վալվերդե, Բելինգեմ, Վինիսիուս, Էնդրիկ։
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին և լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։
Անգլիական «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում կընդունի իտալական «Բոլոնիային»։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
«Լիվերպուլ». Ալիսոն, Ալեքսանդր-Առնոլդ, Կոնատե, Վան Դեյկ, Ռոբերտսոն, Գրավենբերխ, Մաքալիսթեր, Սոբոսլայ, Դիաս, Սալահ, Նունյես։
«Բոլոնիա». Սկորուպսկի, Պոշ, Բեուկեմա, Լուկումի, Միրանդա, Ֆրոյլեր, Ուրբանսկի, Մորո, Օրսոլինի, Նդոյ, Դալինգա։
«Լիվերպուլ» - «Բոլոնիա» հանդիպումը հեռարձակվելու է Fast Sports 1-ով և կմեկնարկի 23:00-ին։
Հայտնի են նաև անգլիական «Ասթոն Վիլայի» ու Մյունխենի «Բավարիայի» հանդիպման մեկնարկային կազմերը.
«Ասթոն Վիլա». Մարտինես, Դին, Կառլոս, Կոնսա, Տոռես, Օնանա, Տիլեմանս, Ռեմզի, Ռոջերս, Ֆիլոգեն-Բիդենս, Ուոթքինս։
«Բավարիա». Նոյեր, Դևիս, Մին Ջե, Ուպամեկանո, Լայմեր, Կիմիխ, Պավլովիչ, Օլիսե, Գնաբրի, Կոման, Քեյն։
Հանդիպումը լինելու է Fast Sports 2-ի եթերում։
Թուրինի «Յուվենտուսն» արտագնա խաղում կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«ՌԲ Լայպցիգ». Գուլաչի, Գերտրյույդա, Օրբան, Լուկեբա, Ռաում, Բաումգարտներ, Զայվալդ, Հայդարա, Սիմոնս, Օպենդա, Շեշկո։
«Յուվենտուս». Դի Գրեգորիո, Բրեմեր, Սավոնա, Կալուլու, Կամբիասո, Մաքենի, Կոպմեյներս, Ֆաջոլի, Յիլդիզ, Գոնսալես, Վլահովիչ։
«ՌԲ Լայպցիգ» - «Յուվենտուս» հանդիպումը կարող եք դիտել Fast TV հավելվածում։