Կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի վիճակահանությունը, որը ցուցադրվեց «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):
Առաջին զամբյուղի թիմերի մրցակիցները.
«Բավարիայի» մրցակիցները՝ «Չելսի», ՊՍԺ, «Բրյուգե», «Արսենալ», «Սպորտինգ», ՊՍՎ, «Ունիոն», «Պաֆոս»։
«Չելսիի» մրցակիցները՝ «Բարսելոնա», «Բավարիա», «Բենֆիկա», «Ատալանտա», «Այաքս», «Նապոլի», «Պաֆոս», «Քարաբախ»։
«Ռեալի» մրցակիցները՝ «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Յուվենտուս», «Բենֆիկա», «Մարսել», «Օլիմպիակոս», «Մոնակո», «Կայրաթ»։
«Ինտերի» մրցակիցները՝ «Լիվերպուլ», «Բորուսիա Դորտմունդ», «Արսենալ», «Աթլետիկո», «Սլավիա», «Այաքս», «Կայրաթ», «Ունիոն»։
«Բորուսիայի» մրցակիցները՝ «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Վիլյառեալ», «Յուվենտուս», «Բուդյո-Գլիմտ», «Տոտենհեմ», «Աթլետիկո», «Կոպենհագեն»։
«Լիվերպուլի» մրցակիցները՝ «Ռեալ», «Ինտեր», «Աթլետիկո», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», ՊՍՎ, «Մարսել», «Քարաբախ», «Գալաթասարայ»։
«Բարսելոնայի» մրցակիցները՝ «Չելսի», ՊՍԺ, «Այնտրախտ», «Բրյուգե», «Օլիմպիակոս», «Կոպենհագեն», «Սլավիա», «Նյուքասլ»։
ՊՍԺ-ի մրցակիցները՝ «Բավարիա», «Բարսելոնա», «Ատալանտա», «Բայեր», «Տոտենհեմ», «Սպորտինգ», «Նյուքասլ», «Աթլետիկ Բիլբաո»:
«Մանչեսթեր Սիթիի» մրցակիցները՝ «Բորուսիա Դորտմունդ», «Ռեալ», «Բայեր», «Վիլյառեալ», «Նապոլի», «Բուդյո-Գլիմտ», «Գալաթասարայ», «Մոնակո»։
Յուրաքանչյուր թիմ Լիգայի փուլում կանցկացնի 4-ական տնային և նույնքան արտագնա խաղ:
Ամբողջական խաղացանկը կհրապարակվի օգոստոսի 30-ին:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


