Երկու խաղով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրի երկրորդ խաղային օրը:
Գերմանական «Լայպցիգը» տանը 2-1 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»: Տանտերերի գոլերը խփեցին սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն և դանիացի վինգեր Յուսուֆ Պոուլսենը:
Դոնեցկի «Շախտյորն» էլ 2-0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Բրեստի» դեմ խաղում:
«Բրեստը» 13 միավորով 11-րդն է, «Սպորտինգը»` 10 միավորով 19-րդը, «Շախտյորը»` 7 միավորով 27-րդը, «Լայպցիգը»` երեք միավորով 30-րդը:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 7-րդ տուր
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 2-1 (տեսանյութ)
Բենյամին Շեշկո, 19, Յուսուֆ Պոուլսեն, 78 - Վիկտոր Գյոկերեշ, 75
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Բրեստ» (Ֆրանսիա)` 2-0 (տեսանյութ)
Կևին, 18, Գեորգի Սուդակով, 37 (11մ)
Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):