Logo

ՉԼ. Կլեման Տյուրպենը՝ «Ման. Սիթի» - «Ռեալ» խաղի մրցավար, մյուս նշանակումները

21:43 / 09.02.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմին, հայտնում է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն:

Մյուս նշանակումները.

Խաղ Մրցավար VAR-ի պատասխանատու
«Բրեստ» - ՊՍԺ Իրֆան Պելտո (Բոսնիա և Հերցեգովինա) Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան)
«Յուվենտուս» - ՊՍՎ Դանիել Զիբերտ (Գերմանիա) Կրիստիան Դինգերտ (Գերմանիա)
«Սպորտինգ» - «Բորուսիա Դորտմունդ» Էսպեն Էսկոս (Նորվեգիա) Դենիս Հիգլեր (Նիդերլանդներ)

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրը փետրվարի 11-ն է: «Բրեստ» - ՊՍԺ խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին, իսկ մյուս հանդիպումները՝ կեսգիշերին: Բոլոր խաղերը հասանելի կլինեն Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ