ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի երկրորդ խաղային օրվա մրցավարական անձնակազմին, հաղորդում է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի մամուլի ծառայությունը:
«Սելթիկ» - «Բավարիա» հանդիպումը կսպասարկի իսպանացի Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորած մրցավարական անձնակազմը: Կառլոս դել Սերո Գրանդեն կլինի VAR-ի պատասխանատուն:
Մյուս նշանակումները.
| Խաղ | Մրցավար | VAR-ի պատասխանատու |
| «Բրյուգե» - «Ատալանտա» | Ումութ Մելեր (Թուրքիա) | Պոլ վան Բուկել (Նիդերլանդներ) |
| «Ֆեյենորդ» - «Միլան» | Խոսե Մարիա Սանչես (Իսպանիա) | Խուան Մարտինես Մունուերա (Իսպանիա) |
| «Մոնակո» - «Բենֆիկա» | Մաուրիցիո Մարիանի (Իտալիա) | Դանիելե Չիֆի (Իտալիա) |
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի երկրորդ խաղային օրը փետրվարի 12-ն է: «Բրյուգե» - «Ատալանտա» խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին, իսկ մյուս հանդիպումները՝ կեսգիշերին: Բոլոր խաղերը հասանելի կլինեն Fast TV հավելվածում (iOS, Android):
ՉԼ. Կլեման Տյուրպենը՝ «Ման. Սիթի» - «Ռեալ» խաղի մրցավար, մյուս նշանակումները


