ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների առաջին խաղային օրվա մրցավարական անձնակազմը:
Ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի «Լիվերպուլ» - ՊՍԺ հանդիպումը (առաջին խաղը՝ 1-0): Գերմանացի Բաստիան Դանկերտը կլինի մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնականը:
ՉԼ, 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների առաջին խաղային օրվա մրցավարները.
Խաղ | Ժամ | Հեռուստաալիք | Մրցավար | Առաջին խաղ |
«Բարսելոնա» - «Բենֆիկա» | 21:30 | «Ֆասթ Սպորտ» | Ֆրանսուա Լետեքսյե (Ֆրանսիա) | 1-0 |
«Լիվերպուլ» - ՊՍԺ | 23:45 | «Ֆասթ Սպորտ» | Իշտվան Կովաչ (Ռումինիա) | 1-0 |
«Ինտեր» - «Ֆեյենորդ» | 23:45 | «Ֆասթ Սպորտ 1» | Իվան Կրուժլյակ (Սլովակիա) | 2-0 |
«Բայեր» - «Բավարիա» | 23:45 | «Ֆասթ Սպորտ 2» | Սլավկո Վինչիչ (Սլովենիա) | 0-3 |
- Նշված ժամերին կմեկնարկեն ուղիղ հեռարձակումները, իսկ խաղերը՝ հեռարձակման մեկնարկից 15 րոպե անց: