Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» սեփական մարզադաշտում 1-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
«Ներաձուրիին» հաղթանակ պարգևեց ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչի խփած գոլը 79-րդ րոպեին։
Իտալական ակումբի մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 72-րդ րոպեին։
Օրվա մյուս խաղում Էյնդհովենի ՊՍՎ-ն ու Դորտմունդի «Բորուսիան» փոխանակվեցին մեկական գոլով` 1-1։
Երկու դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
«Ինտեր» (Իտալիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)` 1-0 (տեսանյութ)
Մարկո Արնաուտովիչ, 79
ՊՍՎ (Նիդերլանդներ) – «Բորուսիա Դ․» (Գերմանիա)` 1-1 (տեսանյութ)
Լյուկ Դե Յոնգ, 56 (11մ) - Դոնիել Մալեն, 24


