Logo

ՉԼ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 3 խաղ անընդմեջ գոլ է խփել

00:38 / 10.12.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լենարտ Կառլը դարձել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 3 խաղ անընդմեջ գոլ է խփել, հաղորդում է Squawka-ն:

Բելգիական «Բրյուգեի» և Լոնդոնի «Արսենալի» դարպասը գրավելուց հետո Կառլը 17 տարեկան 290 օրականում գոլ է խփել նաև Լիսաբոնի «Սպորտինգին»:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Սպորտինգի» դեմ խաղում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ